Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ոչ պարենային ապրանքների գները` օգոստոսին` հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով

Ոչ պարենային ապրանքների գները` օգոստոսին` հուլիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով
08.09.2012 | 19:23

Ընթացիկ տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,1 տոկոս գնաճ: Այն հիմնականում արձանագրվել է խոհանոցային սպասքի՝ 0,1 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0,1, գորգեղենի՝ 0,2, շինանյութերի՝ 0,4 տոկոս, կահույքի՝ 0,7, դեղամիջոցների` 0,8, գրենական պիտույքների` 1,0 տոկոս, լվացող միջոցների՝ 1,2, գեղահարդարման ապրանքների՝1,2 տոկոս, վառելիքի՝1,4, և անձնապիտո ապրանքների` 2,2 տոկոս գնաճով: Դրան զուգահեռ, հանրապետությունում արձանագրվել է` 3,2 տոկոս մշակութային ապրանքների, 1,9` կոշկեղենի, 1,5` ոսկերչական ապրանքների, 0,7 տոկոս` հագուստի, գործվածքի, այգեգործական ապրանքների և 0,3 տոկոս էլ տեքստիլեղենի գնանկում:

Այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է նաև բենզինի՝ 0,1 տոկոս գնանկում և դիզելային վառելիքի՝ 1,0 տոկոս գնաճ:
Նշված ժամանակահատվածում կատարած դիտարկումներից պարզվել է ոչ պարենային ապրանքների գնաճը (0,3-1,2 տոկոս) կատարվել է հանրապետության յոթ քաղաքներում, իսկ երկուսում արձանագրվել է 1,1- 0,1 տոկոս գնանկում: Գների նախորդ ամսվա մակարդակը պահպանվել է միայն Երևան և Կապան քաղաքներում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ